Դեմ ենք արտահայտվում ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մարդկության նկատմամբ. Հունաստանի վարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա առթիվ

18:33 • 24.04.23

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր թվիթերյան էջով ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ: Վարչապետի ուղերձն իր ֆեյսբուքյան էջում հայերեն թարգմանությամբ ներկայացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն բնաջնջվեցին։ Զգոն ենք և դեմ ենք արտահայտվում ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մարդկության նկատմամբ»,- ասված է ուղերձում: