Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահի ապրիլքսանչորսյան գրառումը

23:35 • 24.04.23

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը իր պաշտոնական թվիթերյան հասցեից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

«Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշված է գրառման մեջ:

Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահի ապրիլքսանչորսյան գրառումը