Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը․ Մակրոնը հայերեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում

20:43 • 24.04.23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Այս Ապրիլի 24-ի օրը, Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։

Զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհդածության օր է։ Հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է:

Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության։», - գրել է Մակրոնը։