Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության դեմ

17:16 • 24.04.23

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության ներկայացուցիչների դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ մարդու իրավունքների խախտումների համար։

Սահմանափակիչ միջոցները ներդրվում են Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համատեղ, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

Պատժամիջոցների տակ են հայտնվել ԻՀՊԿ-ի չորս հրամանատարներ.

Մոհամմադ Նազար Ազիմին, որը ըստ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության, զենք է օգտագործել ցույցերը ճնշելու համար և պատասխանատու է «բազմաթիվ մահերի» համար,

Հաբիբ Շահսավարին, որը մեղադրվում է բողոքող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և խոշտանգումների համար,

Մոհսեն Քարիմին, ըստ բրիտանական կողմի պնդման,  պատասխանատու է, մասնավորապես, 19-ամյա ցուցարար Մերշադ Շահիդիի մահվան համար,

Ահմադ Քադեմը պատասխանատվություն է կրում բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու համար:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրանական էլիտար ռազմաքաղաքական կազմավորում է, որը ներառված է Իրանի զինված ուժերի կազմ ԱՄՆ-ն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը այն որակում են որպես «ահաբեկչական կազմակերպություն»։