Պահանջատիրական ջահերթ՝ Թբիլիսիում (լուսանկարներ)

09:55 • 24.04.23

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, երեկ Իսանի կայարանի մոտից, ժամը 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։

Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ամբոխը շարժվում էր հայրենասիրական երաժշտության ներքո՝ իր հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Այսօր, ժամը 13:00-ին երթ տեղի կունենա դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: