Քենիայում կրոնական պաշտամունքի առաջնորդը հավատացյալներին կոչ է արել սովամահ լինել՝ «Հիսուսին հանդիպելու համար». հայտնաբերվել է 67 դի
Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակում հայտնաբերված դիերի թիվը հասել է 67-ի, հայտնում է Star թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին 47 զոհի մասին, որոնք բոլորն էլ կրոնական պաշտամունքի հետևորդներ էին: Հայտնի է, որ նարնց հոգևոր հովիվ Մաքենզի Նթենգեն անդամներին ասել էր սովամահ լինել՝ «Հիսուսին հանդիպելու համար»:
«Ոստիկանությունն արտաշիրմել է հանել ևս 20 դիակ... արտաշիրմված դիակների ընդհանուր թիվը հասցնելով 67-ի», - հայտնել է տեղի ոստիկանությունը:Հաղորդվում է նաև, որ հետաքննության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է փրկել 29 մարդու։
Ապրիլին Նթենգեն կալանավորվել էր այն բանից հետո, երբ հայտնաբերել էին չորս դի. մարդիկ, ենթադրաբար, մահացել էին նմանատիպ հանգամանքներում: Անցյալ ամիս նա կալանավորվել էր երկու երեխայի մահվան գործով, սակայն հետո ազատ էր արձակվել 10 000 շիլլինգ (մոտ 74 դոլար) գրավի դիմաց։










