Պուտինը նմանակներ չունի և ոչ մի բունկերում էլ նստած չի եղել. Պեսկով

10:49 • 25.04.23

Բոլոր այն առասպելները, թե իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նմանակներ ունի, սուտ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով Գիտելիքի մարաթոնում, հայտնում է rg.ru-ն։

Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարը եղել և մնում է ակտիվ, նա գերազանց առողջական վիճակում է։

«Դուք երևի լսել եք, որ Պուտինն իր փոխարեն շատ նմանակներ ունի, և ինքն էլ նստած է բունկերում։ Հերթական սուտը։ Դուք տեսնում եք, թե ինչպիսի նախագահ ունենք։ Նա, ինչպես եղել է, այդպիսին էլ մնում է... մեգաակտիվ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Իհարկե, նա երբեք ոչ մի բունկերում չի նստած չի եղել: Սա նույնպես սուտ է: Բունկերում մենք միայն ունենք Սպիտակ տան կառավարության համակարգող վերլուծական կենտրոնը: Սա ֆենոմենալ բարձր տեխնոլոգիաների տարածք է, որտեղ կառավարությունն իրական ժամանակի ռեժիմում տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում»,- հավելել է Պեսկովը։