Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցնելու որոշում չկա, բայց այն մասնակիորեն է շահագործվում․ մարզպետ
Սոթքի հանքավայրի աշխատանքը կասեցնելու մասին քննարկում այսօր չի եղել աշխատակիցների հետ հանդիպմանը, աշխատանքը դադարեցնելու որոշում չկա։ Այս մասին Tert.am-ի ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ քննարկման թեման եղել է հանքի անվտանգ շահագործումը, այս պահին այն մասնակիորեն շահագործվում է։
Tert.am-ի աղբյուրներից մեկն ավելի վաղ հայտնել էր, որ հանքի ամբողջական կամ մասնակի աշխատանքը կապված է տվյալ պահին սահմանային իրավիճակից։










