Շվեդիան արտաքսում է 5 ռուս դիվանագետի

17:40 • 25.04.23

Շվեդիան արտաքսում է հինգ ռուս դիվանագետի՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործունեությամբ զբաղվելու համար, երեքշաբթի հայտնել է Շվեդիայի ԱԳՆ-ն։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

«Շվեդիան զանգահարել է Ռուսաստանի դեսպանին և հայտնել նրան, որ մենք դեսպանատանը աշխատող հինգ հոգու խնդրել ենք լքել երկիրը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ անհամատեղելիության պատճառով», - ասվում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Շվեդիան արտաքսել էր երեք ռուս դիվանագետի՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։

Այս ամսվա սկզբին Նորվեգիան հայտարարել էր, որ արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակցի, որոնք, ըստ Նորվեգիայի ԱԳՆ-ի, հետախուզության աշխատակիցներ են, որոնք աշխատում են դիվանագիտական պաշտոնի քողի տակ: