Ռումինիան ստացել է թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ

13:15 • 26.04.23

Ռումինիան ստացել է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, ինչի մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Baykar ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարը։

«Հիմնվելով փոխադարձ վստահության, ամուր բարեկամական հարաբերությունների վրա՝ Ռումինիան միացել է այն երկրների ցանկին, որոնք ստացել են Bayraktar TB2 բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերը։ Մինչ այժմ արտահանման պայմանագրեր ենք կնքել 28 երկրի հետ», - գրել է Բայրաքթարը։