Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել

13:38 • 26.04.23

Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ապրիլի 26-ին հաղորդվել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը։

Ինչպես նշում է «Անադոլու» գործակալությունը, ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07:48-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում։ Աղբյուրը եղել է 7 կմ խորության վրա։