Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու, Հյուսիս-հարավ-ի մի հատվածում ճանապարհը փակ կլինի

15:15 • 26.04.23

Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին ուղղության վրա՝ Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։