Սի Ծինփինն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է անցկացրել Զելենսկու հետ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր։
Մամուլի հաղորդագրության մեջ չինական կողմը նշել է, որ ուկրաինական ճգնաժամում Պեկինը «միշտ խաղաղության կողմնակից է եղել»։
Նշվում է նաև, որ ՉԺՀ-ն իր ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ՝ քաղաքական կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների համար:
Զելենսկու գրասենյակը զրույցն որակել է «երկար և բովանդակալից»: Կիևը նաև հայտարարել է դեսպան նշանակելու մասին։










