Լաչինի անցակետի հարցով Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան

12:40 • 26.04.23

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ Լաչինի անցակետի հարցով Հայաստանը մտադիր է դիմել Արդարադատության միջազգային դատարան։