Անցած 6 ամսվա ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից․ Երևանի մետրոպոլիտեն

11:39 • 26.04.23

Երևանի մետրոպոլիտենի տնտեսած դրամական միջոցների հաշվին՝ անցած 6 ամսվա ընթացքում վերանորոգվել է 3 շարժակազմ՝ բաղկացած 3 վագոնից։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Այսպիսով՝ Էլ․ հավաքակայանում ունենք 4 հատ 3 վագոնից բաղկացած և 9 հատ 2 վագոնից բաղկացած և 2 հատ 1 վագոնից բաղկացած շարժակազմեր, ինչն էլ էականորեն նպաստում է ուղևորների հարմարավետ ուղևորափոխադրմանը։

Մաղթում ենք բոլորին արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում հրապարակվաշ հաղորդագրության մեջ։