Գերմանիան և Մեծ Բրիտանիան Բալթիկ ծովի երկնքում «որսացել են» ռուսական 3 հետախուզական ինքնաթիռ

15:59 • 26.04.23

Գերմանիան և Մեծ Բրիտանիան Բալթիկ ծովի երկնքում «որսացել են» ռուսական երեք հետախուզական ինքնաթիռ, գրում է golosameriki.com-ը:

«Հետախուզական թռիչքներ են որսացել», - Twitter-ում հայտնել են Գերմանիայի ռազմաօդային ուժերը։

«Գերմանական և բրիտանական Eurofighter ինքնաթիռներին ահազանգ է ստացվել երեք ռազմական ինքնաթիռի նույնականացման համար: Երկու Սու 27 և մեկ Իլ 20 անջատված տրանսպոնդերներով կրկին թռչում էին Բալթիկ ծովի վրա միջազգային տարածքում», - ասվում է ահղորդագրությունում: