Արման Թաթոյանը Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը խոշտանգումների հարցով զեկույց է ներկայացրել

13:31 • 26.04.23

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը խոշտանգումների հարցով զեկույց է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենի համատեղ անհատական հրավերով ապրիլի 25-ին Վիեննայում զեկույց եմ ներկայացրել «Խոշտանգումը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ճգնաժամային իրավիճակներում» խորագրով ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը։

Միջոցառմանը զեկույց եմ ներկայացրել` որպես Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ», - գրել է նա: