Նախատեսվում է իրականացնել փորձնական թռիչք Երևան-Կապան-Երևան երթուղով

10:13 • 26.04.23

Ապրիլի 26-ին, ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան երթուղով փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։

Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։