ՄԻՊ-ը ստատուս գրող, օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ․ Անահիտ Մանասյան
Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին այն մասին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրվելուց ի վեր հանրությունը երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իր կողմից դեռևս հասցեկան գնահատականներ դեռևս չի տեսել։
«Ես մշտապես կաշկանդված եմ մի բանով ՝ իրավունքով, իրավական ու մարդկային արժեքներով, իմ ամբողջ գործունեությունը կառուցված է դրա հիման վրա։ Այս մասով անընդհատ տարբեր տեսակի մեկնաբանություններ եմ լսում, հետևաբար մի քանի կարևոր հանգամանք ընդգծեմ այս մասով․ ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասով հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտ՝ այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական գործերին։ Հետևաբար կոնկրետ գործերի հետ կապված գնահատական տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մեր մանդատի շրջանակներում ընդգրկված գործը անհատական գործ է, դրա վերաբերյալ եզրահանգումներ լինելու են»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։










