Բայդենն ասել է, որ չի կարող նշել, թե քանի տարեկան է (տեսանյութ)

12:50 • 27.04.23

80-ամյա Ջո Բայդենը, որն ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է, անդրադարձել է տարիքի հետ կապված մտահոգություններին, հայտնում է The Guardian-ը:

Հայտնի է, որ կրկին առաջադրվելու մասին հայտարարած Բայդենի տարիքն ու առողջական վիճակը դեմոկրատների շրջանում մտահոգություններ է առաջացնում՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք Բայդենը իրենց լավագույն ընտրությունն է որպես թեկնածու:

Բայդենն այս հարցին անդրադարձել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուն Յոլի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերում է տարիքին, ես նույնիսկ չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, նույնիսկ չեմ կարող ասել թիվը, դա ինձ մոտ չի գրանցվում», - ասել է նա: