Վթարավերականգնողական աշխատանքների նպատակով դադարեցվել է Վեդի քաղաքի, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան բնակավայրերի գազամատակարարումը

15:00 • 27.04.23

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 27-ին ժամը 14:00-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։