Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վարորդներից մեկը մահացել է․ Shamshyan.com

10:20 • 27.04.23

Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ժամեր անց վիրավորներից Ջիվան Մ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։