Մոլդովայի բնակիչները կտուգանվեն Մայիսի 9-ին Գեորգիևյան ժապավեն կրելու համար

16:58 • 27.04.23

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Մոլդովայի բնակիչները կտուգանվեն Գեորգիևյան ժապավենը կրելու համար, ասել է երկրի վարչապետ Դորին Ռեչանը։ Նրա խոսքով՝ դա չի հակասում օրենքին, քանի որ այդ խորհրդանիշն արգելված է Մոլդովայում։ Այս մասին գրում է news.ru-ն:

«ՆԳՆ-ն նախապատրաստում է բոլոր անհրաժեշտ կարգավորումները, հետո հստակ կհայտարարեն, թե ինչպես են փաստաթղթավորելու ու պատժելու ժօրենքի պահանջները չկատարողներին... Այս խորհրդանիշներն արգելված են, դրանց օգտագործումը կպատժվի»,- լրագրողներին ասել է Ռեչանը։

Հիշեցնենք, որ Մոլդովայում արգելվում է կրել Սուրբ Գեորգիի ժապավենը, ինչպես նաև օգտագործել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ մտազուգորդվող V և Z տառերը: Երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ դրանց օգտագործման համար կարելի է պատժել, եթե պարզվի, որ տվյալ անձն արդարացնում է ռուսական ռազմական ագրեսիան: