Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանն ամենաանվտանգներից մեկն է աշխարհում․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանն ամենաանվտանգներից մեկն է աշխարհում։ Այս մասին գրել է Известия-ն։
Գրոսսին ընդգծել է, որ կառուցման բոլոր գործընթացներն ու փուլերն իրականացվել են միջազգային չափանիշին ու ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ընթացակարգերին համապատասխան։ Նա նաև նշել է ատոմակայանի օրիգինալ դիզայնը, որը, չնայած գեղարվեստական տարրերին, պահպանում է իր հզոր էներգետիկ ներուժը։










