Չինաստանի պաշտպանության նախարարը Շոյգուին հրավիրել է Պեկին

12:39 • 28.04.23

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրավիրել է այցելել Պեկին։ Նա իր առաջարկը հնչեցրել է Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում բանակցությունների ժամանակ։

Սերգեյ Շոյգուն պատասխանել է, որ «ուրախ կլինի գալ», հայտնում է kommersant.ru-ն։

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացել է ՇՀԿ պաշտպանության նախարարների հանդիպումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև ՇՀԿ-ի շրջանակում բանակցությունները նախապես ծրագրված չեն եղել։

Վերջին անգամ Սերգեյ Շոյգուն և Լի Շանֆուն հանդիպել են ապրիլի 18-ին Մոսկվայում։ Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որտեղ Լի Շանֆուն այցելել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում նա հանդիպել է ոչ միայն Սերգեյ Շոյգուի, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես նշել է ինքը՝ Լի Շանֆուն, իր առաջին արտասահմանյան այցի համար նա հատուկ ընտրել է Ռուսաստանը՝ «շեշտելու մեր երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ու ռազմավարական նշանակությունը»։