Ֆրանսիայի ԱԳ նախարարը Twitter-ում կիսվել է Արարատի լուսանկարով
10:57 • 28.04.23
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Հայաստան ժամանելուց հետո իր թվիթերյան միկրոբլոգում կիսվել է Արարատի լուսանկարով:
Դիվանագետը նշել է, որ ուրախ է ժամանել Հայաստան՝ բարեկամ երկիր, որի հետ Ֆրանսիան դարեր շարունակ կիսել է այդքան բան, և որի խաղաղ ապրելու ձգտմանն իրենք սատարում են։
Placeholder










