Ալյասկայում կործանվել է ԱՄՆ բանակի 2 ուղղաթիռ

11:39 • 28.04.23

Ալյասկայում կործանվել է ԱՄՆ բանակի երկու ուղղաթիռ, որոնք վերադառնում էին ուսումնական թռիչքից, հայտնում է golosameriki.com-ը։

Յուրաքանչյուր ուղղաթիռում երկու մարդ է եղել, ասել է Ալյասկայում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջոն Փենելը։ Նրա խոսքով՝ անձնակազմի անդամների վիճակի մասին չունի այնպիսի տեղեկություն, որով կարող է կիսվել:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Սա նահանգում տարեսկզբից ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ երկրորդ միջադեպն է։