Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ստամբուլում է

12:21 • 29.04.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևան աշխատանքային այցով գտնվում են Ստամբուլում։

Ինչպես նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, Ալիևն ու երկրի առաջին տիկինն Ստամբուլ են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Հաղորդվում է, որ նրանց օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ու մի շարք այլ պաշտոնյաներ։