Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել

12:56 • 29.04.23

Ապրիլի 29-ին, ժամը 10:42-ին Արարտի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:32-ին: