Գնացեք Նիկոլին կարգի հրավիրեք, մեզնից ի՞նչ եք ուզում․ վիճաբանություն՝ երթ անող ծնողների և ոստիկանների միջև

18:12 • 29.04.23

Հյուսիսային պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել «Սպանված քաղաքացի» խորագրով երթին մասնակցող զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։

Վերջիններս փորձել են խոչընդոտել երթի մասնակիցներին, որոնք ցանկացել են կետչուպ լցնել պողոտայում տեղադրված արձանի վրա։

Ծնողները ոստիկաններին ասել են․

«Գնացեք Նիկոլին կարգի հրավիրեք։ Մեզնից ի՞նչ եք ուզում։ Նույն ձևի գնացեք Տեղ գյուղի սահմանը պաշտպանեք։ Վախեցեք իր զավակի պատիվը պաշտպանելու դուրս եկած ծնողից, վախեցեք մայրերից»։