«Սպանված քաղաքացու օր». զոհված զինծառայողների ծնողների հիշատակի երթը Երևանում

16:48 • 29.04.23

«Սպանված քաղաքացու օր» խորագրով հիշատակի երթը մեկնարկել է ԱԺ շենքի մոտից։

Զոհված զինծառայողների ծնողներն ու մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ իշխանությունների հռչակած «Քաղաքացու օրը»՝ ապրիլի 29-ը հիշատակում են որպես «Սպանված քաղաքացու օր»։

Երթից առաջ նրանք լրագրողներին ասել են, որ այսօր ոչ թե ինքնահռչակ տոն է, այլ  գործող ռեժիմի բոլոր զոհերի հիշատակի օրը։

Խոսքը  44-օրյա պատերազմի զոհերի, դրանից հետո՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, քովիդի համաճարակի, Ազատի զինվորական կացարանում հրդեհի,  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի կողմից հայտնի վթարի ժամանակ զոհերի մասին է։