Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները 1 ամսվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու, որոնք կասկածվում են փողոցային մրցարշավների մասնակցելու համար

19:00 • 30.04.23

Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները մեկ ամսվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու, որոնք կասկածվում են փողոցային մրցարշավների մասնակցելու համար։ Այս մասին կիրակի օրը Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը։ Այս մասին գրել է ТАСС-ը։

«Ապրիլի 1-ից ի վեր ավելի քան 5000 գործողություն է իրականացվել «քաղաքային ռոդեոյի» կազմակերպիչների և մասնակիցների դեմ։ Դրանով հնարավոր է եղել կալանավորել 417 կասկածյալի»,- գրել է Դարմանենը։

Նրա խոսքով՝ ոստիկաններն առգրավել են 149 մոտոցիկլետ ու 63 ավտոմեքենա։ «Ոստիկանությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի միջոցով փնտրել օրինախախտներին»,- հավելել է ՆԳ նախարարը։

Քաղաքային ռոդեոները, ինչպես Ֆրանսիան անվանում է ապօրինի մոտոմրցավազքը՝ կապված ագրեսիվ վարման հետ, ոստիկանության մեծ ուշադրության գոտում են։ Դա պայմանավորված է նրանով, որ նման անօրինական մրցումների մասնակիցները, որպես կանոն, չունեն պաշտպանիչ հանդերձանք ու վթարի ժամանակ լուրջ վնասվածքներ են ստանում։ Բացի այդ, ագրեսիվ վարելը հաճախ հանգեցնում է հանդիսատեսի կամ անցնող մեքենաների հետ բախման: