Հռոմի պապը պատարագ է մատուցել Բուդապեշտում. ներկա է եղել մոտ 50 000 հավատացյալ (լուսանկարներ)
Մոտ 50 000 հավատացյալ մասնակցել է կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Բուդապեշտի կենտրոնում մատուցված պատարագին, հայտնում է Associated Press-ը։
Կաթոլիկ պատարագին ներկա էին նաև քրիստոնեության այլ ճյուղերի, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հունգարիա կատարած եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոսը, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ուշադրություն է դարձրել Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նա Եվրոպային խնդրել է բացել դռներն ուկրաինացի փախստականների և աղքատների համար:


















