Ջրականում (Ջաբրայիլ) հակատանկային ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի հովիվ է մահացել

19:25 • 01.05.23

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի հովիվ է մահացել։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 1-ին։