Ասկերանի շրջանի երկու համայնքում 10 րոպե կարկուտ է տեղացել. վնասների չափը ճշտվում է

10:46 • 01.05.23

Մայիսի 1-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։

Ինչպես հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։