Թբիլիսին՝ ափիդ մեջ, թե՞ բացօթյա լողավազանից տեսարան դեպի Կովկասյան լեռնաշղթա. Թբիլիսիի Radisson Blu և Ծինանդալիի Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցները` հանգստի լավագույն ընտրություն
Վրաստանը` հայերի սիրելի զբոսաշրջային կենտրոններից. ինչու այցելել Վրաստան
Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար վերջին տարիներին դարձել է ամենասիրելի վայրերից մեկը. անհավանական գեղեցիկ բնություն, մեղմ կլիմա, ճարտարապետության՝ հնի ու նորի ներդաշնակ լուծումներ ու դե համեղագույն խոհանոց և հյուրընկալ մթնոլորտ: Առհասարակ, ցանկացած երկիր մեկնելիս ու իդեալական հանգստի նախապատրաստվելիս` շատ կարևոր է, թե որտեղ եք իջևանելու, հյուրանոցի ընտրությունը, ինչ խոսք, կարևոր դետալ է։
Ուստի, եթե որոշել եք հանգիստը կազմակերպել հարևան Վրաստանում, ներկայացնում ենք Վրաստանում գտնվող երկու հյուրանոցներ, որոնք իդեալականորեն համապատասխանում են լավ հանգիստը կազմակերպելու բոլոր չափանիշներին։
Թբիլիսին` ափիդ մեջ. Radisson Blu-ի պանորամայի էֆեկտով ապակիները

Մեկնել Վրաստան ու առնվազն մի քանի օր չլինել Թբիլիսիում, չբացահայտել հնի ու նորի խաչմերուկում գտնվող այս քաղաքը, միանշանակ սխալ որոշում կլինի։ Թբիլիսի մեկնելիս` անհրաժեշտ է ընտրել այնպիսի հյուրանոց, «որտեղ կտանեն բոլոր ճանապարհները»` քաղաքը բացահայտելուց հետո։ Այս դեպքում լավագույն տարբերակը Թբիլիսիի սրտում՝ Ռուսթավելի պողոտայում գտնվող Radisson Blu հինգաստղանի հյուրանոցն է։ Այս փողոցի վրա են գտնվում Վրաստանի խորհրդարանը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան, Օպերայի և բալետի թատրոնը, մի շարք թանգաններ, Galleria` բազմահարկ առևտրի կենտրոնը, այնպես, որ այստեղ տեսնելու և այցելելու շատ բան ունեք։
Radisson Blu հյուրանոցը մեկն է այն հյուրանոցներից, որ մաս են կազմում Վրաստանում հյուրընկալության ոլորտի ամենաառաջատար մատակարարներից մեկին` Silk Hospitality-ին։ Վերջինիս են պատկանում Վրաստանում գործող բազմաթիվ բարձրակարգ հյուրանոցներ, ռեստորաններ և այլ ժամանցի վայրեր։ Radisson Blu հյուրանոցը հետաքրքիր ճարտարապետական հորինվածքի ունի։ Սենյակներից բացվող տեսարանը պանորամայի էֆեկտ ունի և բոլոր կողմերից նայելիս թվում է, թե ամբողջ Թբիլիսին ափիդ մեջ է։ Բացի այդ, համաձայնեք, որ լավ ծառայություններ մատուցելուց բացի, հյուրանոցը առաջին հերթին պետք է տրամադրող ու հետաքրքիր լինի։ Հյուրանոցի դիզայնը նախագծվել է գերմանական Graft ընկերության կողմից։ Մինիմալիստական ոճով ու աչք չծակող դիզայնով կահավորված 236 սենյակները և մյուս սրահները հարմարավետության զգացում են տալիս։

Ինչ է առաջարկում Radissօn Blu-ն իր հաճախորդին
Radisson Blu հինգաստղանի հյուրանոցը ներառում է բոլոր այն ծառայությունները, որոնք փնտրում են լավ հանգստի սիրահարները. 2 լողավազան`ամենաբարձր ստանդարտներին համապատասխան հարմարություններով, Anna Semonin սպա կենտրոն, որն առաջարկում է լայն տեսականի` ամբողջական սպա-թերապիա անցնելու համար, ֆիննական շոգեբաղնիք` բացվող գեղեցիկ տեսարանով և իհարկե ֆիթնես սրահ։

Հյուրանոցը ունի բոլոր քիմքերին ու նախընտրություներին համապատասխանող ռեստորաններ։ Ասիական խոհանոցի սիրահարների համար համար հրաշալի տարբերակ է UMAMI Asian Fusion ռեստորանը. այստեղ Ձեր աչքի առաջ պատրաստվում են հարավ-արևելյան ասիական խոհանոցի ամենատարբեր ճաշատեսակներ։ Այստեղ հատուկ առիթների համար նախատեսված են նաև մասնավոր սրահներ։

Միջերկրածովյան խոհանոցի սիրահարների համար իդեալական տարբերակ կլինի FILINI-ն, որը լավագույնն է ճանաչվել քաղաքի իտալական խոհանոցների շարքում։

Իսկ, եթե ցանկանում եք վայելել թարմ թխած կրուասաններ, առողջարար ու թարմ աղցաններ, սենդվիչներ, ֆիրմային կոկտեյլներ ու մրգային սմուզիներ, ապա հյուրանոցից ընդամենը 100 մետր հեռավորության վրա կարող եք գտնել IVERIA CAFE-ն։

Գիշերային Թբիլիսին` մեկ գավաթ սպիտակ գինով

Մի առանձին գերժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է Republic-ը, որը կրկին Radisson Blu-ի մաս է կազմում։ Այն ժամանցի ամբողջական համալիր է՝ և՛ ժամանցային, և՛ բիզնես հանդիպումների համար՝ ներառելով Republic Evet Hall-ը, Republic 23-ը և Republic Restaurant-ը։ Republic-ի աչք շոյող դիզայներական լուծումները պատկանում են վրացի նկարչուհի Թամարա Կվեսիտաձեին։ Republic Evet Hall-կարող է ընդունել միանգամից 800 հյուրերի և նախատեսված է ինչպես ժամանցային, այնպես է բիզնես հանդիպումների համար։ Republic Restaurant-ը բարձրակարգ ռեստորան է, որը նախագծվել է ֆրանսիական հայտնի Gilles & Boissier դիզայներական ընկերության կողմից։

Այստեղ մեկ գավաթ վրացական գինու շուրջ կարելի է վայելել գիշերային Թբիլիսիի ողջ գեղեցկությունը։ Դե իսկ գնալ Թբիլիսի և չճաշակել վրացական խոհանոցը, մեծ բացթողում կլինի, ուստի այս համալիրի երրորդ սրահը՝ Republic 24-ը, նախատեսված է հենց վրացական խոհանոցի սիրահարների համար։

Իսկ ակտիվ երեկոյան հանգիստ կազմակերպելու համար լավ տարբերակ կարող է լինել Noble Savage գիշերային ակումբը՝ ապահովված անվտանգային բոլոր միջոցառումներով։ Ակումբը բացվել է հին պատմական կառույցի տեղում և ներսում էլ կարելի է տեսնել որոշ պահպանված դետալներ։ Կոնցեպտի հեղինակը գերմանացի Թիլ Հարթերն է։
Radisson Blu հյուրանոցը ներառում է նաև տարբեր մեծությամբ երեք կոնֆերանս-սրահներ` նախատեսված տարբեր հանդիպումների ու միջոցառումների համար։

Թե՞, այնուամենայնիվ, Կովկասյան լեռներ ու գինեգործության հայրենիք

Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք կտրվել քաղաքային միջավայրից ու աղմուկից, մի քանի օր շնչել լեռնային մաքուր օդն ու ճանաչել իսկական Վրաստանը` իր ավանդույթներով ու չբացահայտված կողմերով, ապա կարող եք ուղևորվել Կախեթի` Վրաստանի գինեգործության սիրտը ու անմոռանալի հանգիստ վայելել Tsinandali Eatate, A Radisson Collection հինգաստղանի հյուրանոցում, որը առաջին ու միակ հինգաստղանի հյուրանոցն է այդ տարածաշրջանում։

Այս հյուրանոցում ներկան ու անցյալը այնքան մոտ են իրար, այնքան ներդաշնակորեն են միահյուսվել, որ տպավորություն է, թե հայտնվել եք 18-րդ դարի Վրաստանում և հյուրընկալվել իշխանական որևէ տոհմի արքունիքում։ Այդ տպավորությունը հենց այնպես չէ, որ փոխանցվում է. այս հյուրանոցը կառուցվել է այն տարածքում, որտեղ եղել է վրաց իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի տունը։


Հյուրանոցից մի քանի մետր հեռավորության վրա կարելի է տեսնել նրա տունը, որտեղ կենդանի կերպով պահպանվել է ներքին կահավորանքը ու ժամանակի շունչը, ըմպել գինիներ` հենց Ճավճավաձեի մառանից։ Այստեղ այժմ պահվում է ավելի քան 16 500 շիշ գինի։ Այս մառանում պահվող ամենահին գինին Saperavi-ն է, թվագրվում է 1814 թվականով։
Տանիքի լողավանից` տեսարան ուղիղ Կովկասյան լեռնաշղթա

Tsinandali Eatate, A Radisson Collection հյուրանոցը մի ամբողջ մշակութային համալիրի մի մասնիկն է. պատերի, սրահների, ամեն ինչի մեջ պատմական հետք կա։ Հյուրանոցի ինտերիերի դիզայնն արվել է Ինգո Մաուերի ու վրացի նկարչուհի Թամարա Կվասիտաձևի մտահղացմամբ:

Ընդհանուր առմամբ, հյուրանոցը ներառում է 124 սենյակ և սյուիթ` գեղեցիկ տեսարանով, բաց երկնքի տակ գտնվող տպավորիչ ամֆիթատրոն` նախատեսված 1200 հյուրի համար, որտեղ կազմակերպվում են հարսանյաց հանդեսներ, բիզնես հանդիպումներ և տարբեր միջոցառումներ, տանիքում գտնվող բացօթյա լողավազան` Կովկասյան լեռնաշղթա բացվող տեսարանով, Anna Semonin վերականգնողական սպա և առողջարանային կենտրոն։



Հյուրանոցին կից ընդարձակ ու բարեկարգ այգի կա, զբոսնելու և լավ ժամանակ անցկացնելու համար։ Հյուրանոցի շուրջօրյա ռեստորանում՝ Prince Alexander-ում, մատուցվում են միջազգային և վրացական խոհանոցի համեղ ուտեստներ: Հյուրանոցի սաղարթախիտ բակում կարող եք վայելել նախաճաշ, ճաշ և ընթրիք՝ պատրաստված Վրաստանում հայտնի շեֆ խոհարարի կողմից:

Վերականգնելով պատմական հետքը, գինին` Վրաստանի այցեքարտ
Tsinandali Eatate, A Radisson Collection հյուրանոցը ղեկավարվում և շահագործվում է Վրաստանում հյուրընկալության ծառայությունների առաջատար մատակարար Silk Hospitality-ի կողմից, որը շահագործում է նաև Թբիլիսիի Radisson Blu Iveria-ն և Radisson Blu Batumi-ն` Սև ծովի ափին։
Tsinandali Estate-ը վերականգնվել է Silk road group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլիի ջանքերով, որի շնորհիվ էլ Ծինանդալին դարձել է արվեստի մշակույթի, վրացական ավանդույթների, գինեգործության կենտրոն՝ պահպանելով Ալեքսանդր Ճավճավաձեի ժառանգությունը։ Սրա շնորհիվ այս հյուրանոցը դարձել է Ծինանդալի փառատոնի անցկացման կենտրոն` ամեն տարի հյուրընկելով դասական երաժշտության սիրահարներին ու համակովկասյան երիտասարդական նվագախմբին։

2007 թվից սկսած, երբ այս կալվածքը անցել է Silk road group-ի հովանավորության ներքո, Գեորգի Ռամիշվիլին խթանել է գինու գործարանի ու այգիների զարգացումը։ Գինին պատվով գրավում է Վրաստանի գոհարի տիտղոսը և վայելում է աշխարհառչակ համակրանք: Այն րաստանի պարծանքն է: Վրաստանում պահպանվել են գինու պատրաստման ավանդույթները, ի տարբերություն Ֆրանսիայի կամ Իտալիայի՝ Վրաստանում գինիները պահպանում են ոչ թե ապակե, այլ ուրիշ հատուկ կարասներում, որ կոչվում են քվեվրի: Դա վրացական գինու անկրկնելի համի գաղտնիքներից մեկն է:

















