Ալիևները մեկնել են Ակնա

16:54 • 02.05.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Անկա (Աղդամ), որն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Բաքվի օկուպացիայի ներքո: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Նրանք այնտեղ դրել են Մուղամ կենտրոնի, 2-րդ և 3-րդ բնակելի թաղամասերի և վարչական շենքի կառուցման հիմնաքարերը։ Այնուհետև Ալիևը ծանոթացել է Բարդա-Ակնա երկաթուղու շինարարությանը։