Գործնական քայլեր են ձեռնարկվել Թեհրանի և Բաքվի միջև առկա թյուրըմբռնումները շտկելու ուղղությամբ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանաանին ասել է, որ բարի կամքի դրսևորմամբ մի շարք գործնական քայլեր են ձեռնարկվել՝ Ադրբեջանի հետ թյուրըմբռնումները վերացնելու համար, գրում է tasnimnews.com-ը:
Իրանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունից և բանակցությունների երեք փուլից հետո երկու հարևանների մեդիա մթնոլորտում առկա լարվածությունը թուլացել է, ասել է Կանաանին մամուլի ասուլիսում։
Նա նշել է նաև, որ գործնական քայլեր են ձեռնարկվել երկու հարևանների միջև առկա թյուրըմբռնումները շտկելու ուղղությամբ:
«Մենք՝ որպես դիվանագետներ, միշտ լավատեսորեն ենք տրամադրված քաղաքական գործընթացի նկատմամբ»,- հավելել է խոսնակը։










