Եվգենի Պետրոսյանն առողջական խնդիրներ ունի. Shot
77-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանը սրտի լուրջ խնդիրներ ունի, հաղորդում է Shot թելեգրամյան ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շոումենը հոսպիտալացվել է հիպերտոնիա ախտորոշմամբ։
Ենթադրվում է, որ հումորիստը նախօրեին վատացել է և հարվածել գլուխը։ Նրա մոտ գանգուղեղային վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն էլեկտրասրտագրության արդյունքների և զարգացող աթերոսկլերոզի պատճառով բժիշկները որոշել են նրան թողնել հիվանդանոցում։
Բացի այդ, ենթադրվում է, որ բժիշկները հսկում են Պետրոսյանի երկու երիկամներում էլ հայտնաբերված կիստաները։










