Թափանիվը նոր է սկսել աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել. գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման մասին
Այս պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։
«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում է ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջներով, այլև պետական պատշպանության ոլորտում կատարված ուսումնասիրությամբ։ Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները»,- ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի կանխատեսմամբ՝ 2023 թվականի հաղորդման մեջ ավելի ծավալուն տեղեկատվություն կլինի ապօրինի գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ և պետությանը կվերադարձվի ավելի շատ գումար։
«Թափանիվը նոր սկսել է աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Այս առումով չունենք գրեթե շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Եվ այս գործընթացը կշարունակվի առնվազն մի քանի տարի տարի»,- նշեց Վարդապետյանը։










