Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա

14:50 • 03.05.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա։ Այնտեղ այսօր՝ մայիսի 3-ին, կկայանա Հյուսիսային Եվրոպայի և Ուկրաինայի երկրների գագաթնաժողովը։ 

«Նախագահ Նիինիստոյի և նախագահ Զելենսկու պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի պաշտպանության և Ուկրաինային Ֆինլանդիայի կողմից աջակցության համար հարցերը, երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հաղզորդագրությունում: