Զելենսկին ժամանել է Հաագա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ։ Նա այցելել է Հաագայի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ): Նա կհանդիպի նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ և հանդես կգա «Ուկրաինայի համար չկա խաղաղություն առանց արդարության» ելույթով, հայտնում է kommersant.ru-ն:
«Մենք Հաագայում ենք (Նիդեռլանդներ): Մենք կհանդիպենք ՄՔԴ-ի ղեկավարության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը:
Բացի այդ, Զելենսկին կմասնակցի Նիդեռլանդների Սենատի նիստին։
Ուկրաինայի նախագահը Նիդեռլանդներ է ժամանել Ֆինլանդիայից։ Գերմանական N-TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Զելենսկին չի ծրագրում շուտ վերադառնալ Ուկրաինա, սակայն արտասահմանում նրա գտնվելու ստույգ ծրագիրը չի բացահայտվում «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Հեռուստաալիքի աղբյուրները նշում են միայն, որ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը կժամանի Բեռլին։










