Բոլոր բանակցային հարթակներում ՀՀ-ի բանակցողները խոսում են ԼՂ հայության իրավունքների ապահովման մասին, բանակցությունների բովանդակությանը տեղյակ են լինում ԼՂ իշխանությունները․ Խանդանյան

12:47 • 04.05.23

Բոլոր բանակցային հարթակներում Հայաստանի բանակցողները խոսում և քննարկում են ԼՀ հայության իրավունքների և անտանգության ապահովման և հասցեագրման թեմաների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Այս բանակցությունների բովանդակության և նյուանսների մասին տեղյակ են լինում Լեռնային Ղարաբաղի նախագահն ու իշխանությունները, ուստի այստեղ որևէ կերպ չի կարող կասկածի տեղ տալ, թե արդյո՞ք Հայաստանի բանակցողները խոսելու ու բանակցելու են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախից հնչող հայտարարություններն ու կոչերը տրամաբանական են, որովհետև մարդիկ արդեն ավելի քան 4 ամիս է գտնվում են շրջափակման մեջ։

«Նրանց հումանիտար խնդիրները պետք է օր առաջ լուծվեն և պատասխանուտները, որոնք պետք է ապահովեն մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն։ Եվ ոչ միայն այս օրերին․ 30 տարուց ավելի է ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է՝ լինելով կոնֆլիկտի մեջ, և մենք ակնկալում ենք, որ այս հակամարտությունն օր առաջ կլուծվի», - հավելեց նա։