Եթե Փաշինյանը դավաճան բառից չի վիրավորվում, ինչո՞ւ ինձ բերման ենթարկեցին դա ասելու համար․ Սամվել Վարդանյան

16:13 • 04.05.23

Եթե Փաշինյանը դավաճան բառից չի վիրավորվում, ինչո՞ւ ինձ բերման ենթարկեցին դա ասելու համար:

Լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Վարդանյանը, որին, օրեր առաջ, փողոցում Փաշինյանին դավաճան անվանելուց հետո բերման էին ենթարկել․

«Ինձ համար անհասկանալի է այդ բառից հետո 15-20 կարմիրբերետավորի, թիկնազորի ինձ մոտենալն ու բերման ենթարկելը։ Առիթը լիներ իրեն այդ հարցը տրվեր, եթե իր համար վիրավորանք չի դավաճանը, ինչու են սովորական մարդու հետ այդ կերպ վարվում։

Փաշինյանի և իր խունտայի խաղաղության պատկերացումները և հայ ժողովրդի պատկերացումները շատ տարբերվում են, չեմ կարծում որևէ ընդհանուր եզր գտնվի»,–նշել է Վարդանյանը։