Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից

21:51 • 05.05.23

Մայիսի 5-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանից Դավիթ Մալյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Դավիթ Մալյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Subaru» (վարորդ` Հ. Հ.) և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, վառելիքի արտահոսք չկա։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ։