Ճապոնիայում ոստիկանն ինքնասպան է եղել վարչապետի պաշտոնական նստավայրի տարածքում

11:32 • 05.05.23

Ուրբաթ վաղ առավոտյան Ճապոնիայի վարչապետի պաշտոնական նստավայրի տարածքում ոստիկանի դի է հայտնաբերվել. ըստ Տոկիոյի ոստիկանության՝ դա, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է։

Վարչապետ Ֆումիո Կիսիդան նստավայրում չի եղել, երբ ծառայակից ոստիկանը տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:40-ի սահմանում պահակակետում հայտնաբերել է 25-ամյա երիտասարդի դին: