Նապոլիի 26-ամյա երկրպագուն մահացել է անկարգությունների հետևանքով
«Նապոլիի» չեմպիոնության տոնակատարության ժամանակ Նեապոլի փողոցներում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդ է մահացել, հայտնում է La Repubblica-ն։
Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր երկրպագուներ են եղել փողոցում: 26-ամյա տուժողը վիրավորվել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ շուտով մահացել է։
Մահացածի հարազատները, իմանալով տղամարդու մահվան մասին, հարձակվել են կլինիկայի վրա՝ պատճառելով լուրջ վնաս։ Գործով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները։
Ա սերիայի այս տիտղոսը երրորդն էր Նապոլիի պատմության մեջ։ Վերջին անգամ նեապոլցիները չեմպիոն են դարձել 1989/90 մրցաշրջանում, երբ թիմում էր խաղում Մարադոնան:










