Սերբիայում վերջին 2 օրում զանգվածային սպանության 2-րդ դեպքն է. կա 8 զոհ

11:18 • 05.05.23

Սերբիայի ոստիկանները և անվտանգության ուժերը ձերբակալել են մայիսի 4-ի ուշ գիշերը  Բելգրադից հարավ գտնվող Դուբոնա գյուղում սպանդն իրականացնողին, հայտնում է CNN-ը։

Սերբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմանում Մլադենովաց քաղաքի մոտ գտնվող գյուղում։

Տղամարդը, որը եղել է ընթացող մեքենայում, ավտոմատ զենքից կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախել հանցագործության վայրից։ 8 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։

Ձերբակալվածը  21-ամյա Ուրոս Բ.-ն է:

Սերբիայի ՆԳ նախարար Բրատիսլավ Գաշիչը սպանդն անվանել է ահաբեկչություն։

Նշվում է, որ վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ սպանդն է Սերբիայում. մայիսի 3-ին մայրաքաղաք Բելգրադում յոթերորդ դասարանցին կրակ էր բացել դպրոցում, սպանել անվտանգության աշխատակցին և վիրավորել առնվազն ութ երեխայի, որոնք ավելի ուշ մահացել են:

Մինչ այս միջադեպերը, ինչպես ընդգծում է CNN-ը, Սերբիայում նման հանցագործությունները շատ հազվադեպ էին, թեև մեկ շնչին ընկնող հրազենի քանակով երկիրը աշխարհում հինգերորդն է։