Այսօր իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել, դրա համար պետք է ապազգայնացնել․ Արթուր Սահակյան

18:48 • 06.05.23

«Այսօր իշխանությունը վերցրած կոլեկտիվի նպատակն է քանդել։ Այսօր քանդելու համար  պետք է ապազգայնացնել»,- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ այս մարդկանց առջև խնդիր էր դրված փլուզել երկիրը, ամեն բնագավառ, հիմա փորձում են Հայաստանը դարձնել փորձադաշտ:

«Մի բանում համոզված եմ՝ կանեն այն, ինչ թույլ կտրվի։ Ես վստահ եմ, որ թույլ տալ չի կարելի: Դա վերջն է։ Մենք մեծ համառությամբ շարունակում ենք ի վնաս մեր ու մեր երկրի աշխատել։ Իմ համոզմամբ, պատչառն այն է, որ պատիժներ չկան։

Չարը պետք է հայտարարում է իր անելիքը, արդեն մարդու ընտրությունն է, թե որ կողմ կգնա։

Կանեն այն, ինչ որ թույլ կտանք բոլորս»,-ասաց նա: