Նապոլիի չեմպիոնությունը տոնելիս Նեապոլում սպանել են մաֆիայի ղեկավարի որդուն

14:57 • 06.05.23

Նեապոլում «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարությունների ժամանակ սպանվել է մաֆիայի ղեկավար Մաուրիցիո Կոստանցոյի որդին՝ Վինչենցոն, հայտնում է AS-ը։

Ա Սերիայում նեապոլցիների վաղ չեմպիոնությունից հետո ամբողջ քաղաքում տեղի են ունեցել զանգվածային տոնակատարություններ, որոնց ընթացքում ավելի քան 200 մարդ այրվածքներ, դանակի և հրազենային վնասվածքներ է ստացել, ինչպես նաև ասթմայի նոպաներ:

Մասնավորապես, Պիացա Գարիբալդիում կրակոցներ են գրանցվել, իսկ 26-ամյա Վինչենցոն, որը համարվում է Կամորայի ղեկավարներից մեկը, հրազենային վնասվածքներ է ստացել։ Երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ «Նապոլին»  Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ 33 տարվա դադարից հետո առաջին անգամ նվաճել է առաջնության չեմպիոնի տիտղոսը: